Թալիբները գրոհել են Պակիստանի Կարաչի օդանավակայանը

Պակիստանում Թալիբան ահաբեկչական խմբավորման զինյալները հարձակվել են Կարաչիի միջազգային օդանավակայանի վրա։ Շուրջ 48 ժամ տևած պաշարման հետևանքով սպանվել է ավելի քան 30 մարդ։

Պակիստանի Կարաչի օդանավակայանը Նկարը՝ Ռոյեթերս գործակալության

Պակիստանի Կարաչի օդանավակայանը
Նկարը՝ Ռոյեթերս գործակալության

Այս մասին հայտնում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը։

Իսկ ահա այսօր՝ հունիսի 10-ին, Պակիստանի բանակի մամուլի ծառայության ղեկավար Ասիմ Բաջվալը Թվիթերի իր միկրոբլոգում գրել է, որ օդանավակայանի տարածքը մաքրվել է զինյալներից, բոլորին չեզոքացրել են, հայտնում է ռուսաստանյան «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը։

Բաջվալը տեղեկացրել է նաև, որ բոլոր կարևոր օբյեկտները անվնաս են, իսկ չեզոքացված զինյալների թիվը հասնում է 10-ի։ Միջազգային լրատվական գործակալությունները հայտնում են նաև, որ օդանավակայանի վրա հարձակումը սկսվել է ձեռքի նռնակի պայթեցմամբ։ Ավելի ուշ AFP լրատվական գործակալությունը՝ հղում անելով սեփական թղթակցին հայտնել է, որ օդանավակայանում երկու մեծ պայթյուն է գրանցվել։ Ենթադրություններ կան, որ պայթյունն իրագործել է մահապարտ։

Ըստ «Ռոյթերս» լրատվական գործակալության՝  հունիսի 10-ին արդեն Պակիստանի զինված ուժերի կործանիչը ռմբակոծել է Թալիբանի հենակետերn Աֆղանստանի հետ սահմանին։  Իսկ զինված ուժերի մամուլի ծառայությունը հայտնում է, որ օդային հարվածների հետևանքով ահաբեկչական 7 հենակետ է չեզոքացվել, սպանվել՝ 25 զինյալ։

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *