Թալիբների գրոհի հետևանքով Աֆղանստանում ՆԱՏՕ-ի 5 զինծառայող է զոհվել

Հունիսի 9-ին Աֆղանստանի հարավում ահաբեկչական «Թալիբան» խմբավորման զինյալները սպանել են Անվտանգության աջակցության միջազգային ուժերի (ISAF) առաքելության 5 զինծառայողի։

Աֆղանստանի թալիբներ

Աֆղանստանի թալիբներ

Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով ISAF-ի մամուլի ծառայությանը։

Ինչպես հայտնում է լրատվական գործակալությունը, հարձակումը եղել է երկուշաբթի՝ հունիսի 9-ին։ Բացի այդ, հենց նույն օրը Ջելալաբադ քաղաքում ՆԱՏՕ-ի ռազմաբազայի վրա ծայրահեղականների հարձակման հետևանքով մահացել է 4 մարդ։ Մահապարտը ռազմաբազայի դարպասների մոտ պայթեցրել է ականապատ մեքենան, որից հետո 2 զինյալ ներս են մտել հսկվող տարածք և կրակ բացել։

Նշվում է, որ հարձակման ընթացքում զինյալները կարողացել են ոչնչացնել ՆԱՏՕ-ի ավելի քան 25 բեռնատար մեքենա։

Հավելենք, որ ավելի վաղ Թալիբանը հայտարարել էր «ամառային հարձակումների» փուլի բացման մասին։ Այն ուղղված է ինչպես աֆղանական ուժերին, այնպես էլ այնտեղ դեռ 2001 թվականից առաքելություն իրականացնող ISAF-ի զորախմբին։
Հայտնի է, որ զինյալներն ակտիվացել են հատկապես նախագահական ընտրությունների երկրորդ փուլի նախաշեմին, որը նշանակված է հունիսի 14-ին։

Տեղեկացնենք, որ երկրի ղեկավարի պաշտոնին հավակնում են արտաքին գործերի նախկին նախարար Աբդուլա Աբդուլան և ֆինանսների նախկին նախարար Աշրաֆ Հանի Ահմաձայը։ Թալիբներն արդեն փորձել են վերացնել թեկնածուներից մեկին՝ կազմակերպելով ահաբեկչություն։ Դրա հետևանքով 4 հոգի մահացել է, ևս 16-ը վիրավորվել են։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *