Հունիսի 9-ին Վրաստանի Վազիանի զորավարժարանում Վրաստանի զինված ուժերի չորրորդ մեխանիզացված բրիգադում կայացել է վրաց-ամերիկյան Agile Spirit 2014 զորավարժության հանդիսավոր բացումը։
Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Համատեղ զորավարժությանը մասնակցում են ավելի քան 350 զինծառայողներ։ Վարժանքները ներառում են ինչպես շտաբային, այնպես էլ դաշտային պարապունքներ։ Հայտնի է, որ զորավարժությունն անցնելու է 3 փուլով, որի ակտիվ մասն ավարտվելու է հունիսի 19-ին։
«Agile Spirit 2014» զորավարժության ընթացքում զինծառայողները կատարելու են խաղաղապահ առաքելության ժամանակ օգտագործվող գործողություններ, ինչպիսիք են՝ խուզարկություն, ինքնաշեն պայթուցիկ միջոցների բացահայտում-ոչնչացում, զինյալներից տարածքի մաքրում, ինչպես նաև պարեկություն և այլն։
Հավելենք, որ «Agile Spirit» զորավարժությունը Վրաստանում անցկացվում է արդեն չորրորդ անգամ։ Վարժանքների նպատակն է ամրապնդել ԱՄՆ-ի և Վրաստանի միջև ռազմական փոխգործակցությունն ու խաղաղապահ գործողությունների պատրաստումը։
Հայտնի է նաև, որ այս տարի զորավարժությանը որպես միջազգային դիտորդներ ներկա են լինելու Ֆրանսիայի, Թուրքիայի և Ռումինիայի ներկայացուցիչները։
Pingback: Վրաստանում է Ալբանիայի պաշտպանության նախարարը | Ռազմ.info
Pingback: Ռազմաշաբաթ. Վրաստան. հունիսի 8-14 | Ռազմ.info