Վրացական զորախումբը մեկնեց Կենտրոնաֆրիկյան Հանրապետություն

Հունիսի 10-ին Վրաստանի Բաթումի առանձին հետևակային գումարտակը մեկնել է Կենտրոնաֆրիկյան Հանրապետություն՝ Եվրամիության հովանու ներքո խաղաղապահ առաքելություն իրականացնելու։

Կենտրոնաֆրիկյան Հանրապետություն մեկնող վրացական զորախմբի զինծառայողները Նկարը՝ Վրաստանի ՊՆ-ի

Կենտրոնաֆրիկյան Հանրապետություն մեկնող վրացական զորախմբի զինծառայողները
Նկարը՝ Վրաստանի ՊՆ-ի

Թբիլիսիի միջազգային օդանավակայանում զինծառայողներին ճանապարհել է Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գնդապետ Ռոման Ջոխաձեն։ Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Նշենք, որ 2013 թվականի նոյեմբերի 29-ին Վիլնյուսում Արևելյան գործընկերության գագաթաժողովում ստորագրվել է համաձայնագիր Եվրամիության և Վրաստանի միջև, ըստ որի՝ վրացական կողմը կարող է մասնակցել ԵՄ-ի կողմից ճգնաժամային իրավիճակներում գործողությունների իրականացմանը։

Փաստաթուղթը վրացական կողմից ստորագրել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Պանջիկիձեն և Եվրամիության արաաքին գործերի և անվտանգության բարձրագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը։ Այդ պահից էլՎրաստանը ԵՄ-ից ստացել է խաղաղապահ առաքելություն իրականացնելու հրավեր, այդ թվում նաև՝ աֆրիկյան երկրների համար։

Կենտրոնաֆրիկյան Հանրապետություն մեկնող վրացական զորախումբը Նկարը՝ Վրաստանի ՊՆ-ի

Կենտրոնաֆրիկյան Հանրապետություն մեկնող վրացական զորախումբը
Նկարը՝ Վրաստանի ՊՆ-ի

Վրաստանն առաջարկը քննեց փետրվարի 20-ին կայացած կառավարության նիստում։ Հենց այս ժամանակ էլ կառավարությունը համաձայնություն տվեց վրացական կողմի ներգրավմանը։

Հիշեցնենք, որ իրավիճակը Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում լարված է վերջին 1 տարվա ընթացքում։ Երկրի մուսուլման և քրիստոնյա բնակչության միջև անընդմեջ գրանցվում են զինված բախումներ, ինչի հետևանքով հակամարտության ողջ ընթացքում զոհվել է մոտ 2 000 մարդ։ Նախագահ Միշել Ջոտոդիան 2014-ի հունվարի 10-ին հրաժարական տվեց՝ հայտարարելով, որ ի զորու չէ հանգուցալուծել երկրում ստեղծված իրավիճակը։ Հարավաֆրիկյան Հանրապետության անցումային կառավարությունը նախագահի լիազորությունները հանձնեց մայրաքաղաք Բանգիի արդեն նախկին քաղաքապետ Քեթրին Սամբա-Պանզային։

Այժմ Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում ռազմական առաքելություն են իրականացնում ֆրանսիական և աֆրիկյան զորախմբերը։
Աֆրիկյան այս երկրի հարցում իր մտահոգությունն էր հայտնել նաև Եվրամիությունը։ Ավելի վաղ նշվում էր, որ ԵՄ-ի ուղարկելիք զորախումբը բաղկացած կլինի 100 հոգուց, որոնց մեջ հնարավոր է ներառվեն զինծառայողներ Իսպանիայից, Թուրքիայից ու նաև Վրաստանից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *