Թուրքիան մի շարք զորավարժությունների է մասնակցում

Թուրքիայի զինված ուժերը շարունակում են երկրի տարածքում ակտիվորեն վարժանքներ անցկացնել և մասնակցել միջազգային զորավարժությունների։ 

Թուրքիայի ԶՈւ զինծառայողներ

Թուրքիայի ԶՈւ զինծառայողներ

Հունիսի 9-ին Քոնիայում մեկնարկել է ռազմաօդային ուժերի համար նախատեսված «Փոքրասիական արծիվ-2014/2» (Anadolu Kartalı 2014/2) միջազգային զորավարժությունները, որոնց մասնակցում են Թուրքիայի, Քաթարի, Հորդանանի, Իսպանիայի, Մեծ Բրիտանիայի և ՆԱՏՕ-ի ստորաբաժանումները։

Տարվա մեջ երկու անգամ անցկացվող զորավարժությունը շարունակվելու է մինչ հունիսի 20-ը։ Մեծ Բրիտանիան ներկայանալու է 6 միավոր EF-2000, Իսպանիան՝ 6 միավոր F-18 և 6 միավոր EF-2000, Քաթարը՝ Mirage-2000-5, Հորդանանը՝ 3 միավոր F-16 ինքնաթիռներով: Թուրքիան ներկայանալու է 55 միավոր ինքնաթիռով, իսկ ՆԱՏՕ-ն՝ օդային վերահսկման ինքնաթիռով։

Իսկ հունիսի 13-27-ը Թուրքիան Գերմանիայի Ջագել ավիաբազայում մասնակցելու է ՆԱՏՕ-ի կազմակերպած Tiger Meet զորավարժությանը, որին հրավիրված են ևս 10 երկիր։

Հունիսի 9-12 Թուրքիան Միջերկրական ծովում և Կիպրոսի հյուսիսում այսպես կոչված «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» հետ համատեղ «Ջաներ Գյոնելի» փրկարարաորոնողական վարժանքներ է անցկացնում։ Վարժանքներին մասնակցում են Թուրքիայի զինված ուժերի զինծառայողներն ու քաղաքացիական կառույցների ներկայացուցիչները, ինչպես նաև Կիպրոսի թուրքական հատվածի ներկայացուցիչները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *