Հունիսի 9-ին վայրէջք կատարելիս վթարվել է Իսպանիայի ԶՈւ ռազմաօդային ուժերի Eurofighter Typhoon կործանիչը։ Ինքնաթիռի միակ օդաչուն վթարի հետևանքով մահացել է։
Այս մասին տեղեկացրել է Իսպանիայի պաշտպանության նախարարությունը։
Դեպքը եղել է Իսպանիայի հարավարևելյան հատվածում տեղակայված Մորոն ավիաբազայի տարածքում։ Ավիաբազան համատեղ շահագործում են իսպանական զինուժն ու Միացյալ Նահանգները։
Դեռ հայտնի չէ, թե ինչն է դարձել վթարի պատճառ։ Նշվում է, որ վթարից առաջ օդաչուն չի հաղորդել անսարքությունների մասին։ Ներկայում քննություն է ընթանում՝ պարզելու կործանիչի կործանման պատճառները։
Eurofighter Typhoon-ը բազմանպատակային կործանիչ է, առաջին թռիչքը կատարել է 1994-ին, շահագործման է հանձնվել 2003-ին։ Շահագործվում է հիմնականում Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Իսպանիայի, Գերմանիայի, Ավստրիայի, Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերում։