Ռազմաշաբաթ. Վրաստան. հունիսի 1-7

Վրաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Հունաստան։ Վրաստանի զինված ուժերի սերժանտներն անցել են հրամանատարական պատրաստություն։ Վրաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան քննարկել են եռակողմ ռազմական համագործակցության հեռանկարները։ Վրաստանյան խաղաղապահների ջոկատը մեկնել է Կենտրոնաֆրիկյան Հանրապետություն։

Ձախից՝ աջ, Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները

Ձախից՝ աջ, Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները

” Հունիսի 2-ին եռօրյա պաշտոնական այցով Հունաստան է մեկնել Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան, ում ընդունել է իր հունաստանցի պաշտոնակից Դիմիտրիոս Ավրամոպուլոսը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Հունաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Միխայիլ Կոստարակոսը։

” Հունիսի 2-ին Վրաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Միխայիլ Դարչիաշվիլին հանդիպել է ԱՄՆ միջուկային, քիմիական և կենսաբանական պաշտպանության ծրագրի քարտուղարի տեղակալ Էնդրյու Վեբերին։

” Հունիսի 3-ին Վրաստանի զինված ուժերի սերժանտների վերապատրաստման կենտրոնում մեկնարկել է բրիգադային սերժանտների ամենամյա ուսուցման փուլը։ Մեկ շաբաթվա ընթացքում տարբեր ստորաբաժանումների սերժանտները կկիսվեն միմյանց հետ իրենց փորձով։

” Վրաստանի պաշտպանության նախարարության կադեթային ուսումնարանում ավարտվել է ուսումնական տարին։ Ուսումնարանն ավարտում էին 2011-ին ընդունված կադեթները։ Ընդ որում, ընդունելության տարում նրանց թիվը եղել է 110, որոնցից բարեհաջող ավարտել են միայն 67-ը։

” Հունիսի 3-ին պաշտոնական այցով Վրաստանում էր ԱՄՆ Ջորջիա նահանգի ազգային գվարդիայի պատվիրակությունը՝ գեներալ Ջեյմս Բաթըրուորթի գլխավորությամբ։ Վերջինս հանիպել է պաշտպանության փոխնախարար Միխայիլ Դարչիաշվիլուն, ում հետ քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները։

” ՆԱՏՕ-ի՝ նախարարների հավաքի շրջանակներում Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան առաջին անգամ եռակողմ հանդիպում է անցկացրել Ադրբեջանի ու Թուրքիայի իր պաշտոնակիցներ Զաքիր Հասանովի և Իսմեթ Յըլմազի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են եռակողմ համագործակցության հեռանկարները։

” Հունիսի 4-ին ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանում անցկացվել է ՆԱՏՕ-Վրաստան ձևաչափով նիստ, որի ավարտին նախարար Ալասանիան հայտարարել է, թե ՆԱՏՕ-ի՝ Ուելսյան գագաթնաժողովից և դրա ընթացքում գրանցված արդյունքներից հետո Վրաստանը կդառնա ավելի պաշտպանված։

” Վրաստանի զինված ուժերը համալրվել են 142 որակավորված սերժանտով։ Հունիսի 6-ին սերժանտների՝ Գեորգի Անցուխելիձեի անվան վերապատրաստման կենտրոնում ավարտեց ուսումնական 2 կուրս։ Շրջանավարտները ստացել են ջոկի և դասակի հրամանատարների որակավորում։

” Հունիսի 6-ին Վրաստանի զինված ուժերի՝ Վիզիանի ռազմաբազայում կայացել է վրաստանցի խաղաղապահների՝ Կենտրոնաֆրիկյան Հանրապետություն ճանապարհման հանդիսավոր արարողությունը։ Վրաստանցի խաղաղապահներն առաքելություն են իրականացնելու Կենտրոնաֆրիկյան Հանրապետության մայրաքաղաք Բանգիում։

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստանում

Ադրբեջանում

Թուրքիայում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *