Հունիսի 10-ից Վրաստանի պաշտպանության նախարարությունը սկսելու է զինված ուժեր պայմանագրային զինծառայողների ընդունման գոևծընթացը: Պայմանագրային հիմունքներով կարող են ծառայել 18-35 տարեկան Վրաստանի այն քաղաքացիները, ովքեր զինապարտ են կամ էլ արդեն պարտադիր կամ դարձյալ պայմանագրային զինծառայություն են իրականացրել:
Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Պայմանագրային զինծառայողները ծառայության 4 տարիների ընթացքում ամսական 540 ԱՄՆ դոլար աշխատավարձ են ստանալու: Բացի այդ, զինծառայողների աշխատավարձը կբարձրանա ըստ իրենց պաշտոնի, կոչումի և ստաժի:
Պայմանագրային զինծառայողները բժշկական ծառայություններից օգտվելու են անվճար:
Տեղեկացնենք, որ Վրաստանն իր զինված ուժերը համալրում է խառը սկզբունքով, այսինքն` ինչպես պարտադիր զորակոչի, այնպես էլ պայմանագրային զինծառայության միջոցով:
Վրաստանում զորակոչային տարիքն է 18-27-ը: Պարտադիր ծառայությունը տևում է 18 ամիս:
Pingback: Ռազմաշաբաթ. Վրաստան. հունիսի 8-14 | Ռազմ.info