Երեկ Razm.info ներկայացուցիչներն այցելել են Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր և Այգեպար սահմանամերձ գյուղերը, որոնք գնդակոծել էին ադրբեջանցիները ապրիլի 29-ի՝ լույս 30-ի գիշերը։
- Կարմիրաղբյուրցի Վալոդյա Պետրոսյանը պատմում է կատարվածի մասին
- Ադրբեջանական գնդակը՝ անցնելով սենյակով, ծակել է դիմացի պատը։
- Փաստաթղթերը Պետրոսյանի բաճկոնի գրպանում էին։
- Գնդակը տան ետնամասում է դուրս եկել։
- Ներքին Կարմիրաղբյուրում շատ տներ կան, որ ավերվել են 90-ականների սկզբին ադրբեջանցիների կրակից։ Ծառերի միջև երևացող բարձունքը վերահսկում է հակառակորդը։
- Ներքին Կարմիրաղբյուրի դպրոցը գտնվում է ադրբեջանական դիրքերի տեսանելիության գոտում
Ներքին Կարմիրաղբյուրը գրեթե երեք կողմից շրջապատված է ադրբեջանական գերիշխող դիրքերով, որոնցից պարբերաբար կրակում են գյուղի վրա։ Գյուղացիների խոսքերով հրաձգությունը շատացել է վերջին երկու տարիների ընթացքում։ Կրակոցները սովորաբար դադարում են միայն հայկական կողմից համարժեք պատասխանից հետո, բայց որոշ ժամանակ անց վերսկսվում են։
Pingback: Քարտեզներ և լուսանկարներ Տավուշի սահմանապահ գյուղերից | Ռազմ.info