ՀՀ ԶՈւ հոգևոր սպասավորները հավաք են անցկացրել

Հունիսի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում  ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրաթանես եպս. Աբրահամյանի նախագահությամբ անցկացվեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդության սպասավորների գործունեության հերթական եռամսյակային հավաքը:

Ժողովը սկսվեց աղոթքով, որին հաջորդեց հոգեբան Կարինե Նալչաջյանի «Զինվորական սոցիալ-հոգեբանական խնդիրները և հոգևորականների դերը դրանց լուծման ուղղությամբ» թեմայով սեմինար – քննարկումը:

Ժողովին անդրադարձ եղավ հոգևոր սպասավորների մարտ-մայիս եռամսյակում կատարած աշխատանքների հաշվետվություններին և մշակվեցին զինվորական անձնակազմի հետ ավելի արդյունավետ կերպով աշխատելու ուղիներ, տեղեկացնում է ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդության կայքը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *