Հունիսի 9-ին ՌԴ մայրաքաղաք Մոսկվա է մեկնել Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը:
Հայաստանյան պատվիրակությունը հունիսի 10-ին Մոսկվայում մասնակցելու է ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը: