Թուրքիան կործանիչներ է բարձրացրել սիրիական ինքնաթիռի թռիչքի ժամանակ

Թուրքիան շարունակում է կործանիչներ օդ բարձրացնել, երբ Սիրիայի ռազմաօդային ուժերի ավիատեխնիկան մոտենում է թուրք-սիրիական սահմանին:
Հերթական դեպքը գրանցվել է հունիսի 7-ին Թուրքիայի Հաթայ (Ալեքսանդրեթ) և Սիրիայի Լաթաքիա շրջանների միջև:

Սիրիական օդուժի Սու-24 ռմբակոծիչը մոտեցել է Թուրքիայի հետ սահմանին, սակայն չի հատել այն: Այդ ընթացքում օդ են բարձրացվել Թուրքիայի ԶՈւ F-16 կործանիչներ: Լարվածության արդյունքում լուրջ միջադեպեր չեն եղել: Սահմանից 1 կմ հեռավորության մոտենալուց հետո սիրիական ինքնաթիռը փոխել է ուղղությունն ու հեռացել, տեղեկացնում է Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը:

Նշենք, որ վերջին ամիսներին թուրքական օդուժը մշտապես օդ է բարձրացնում իր կործանիչները, երբ սիրիական ռազմական ուղղաթիռներն ու ինքնաթիռները Թուրքիայի և Սիրիայի սահմանի մոտակայքում թռիչքներ են իրականացնում։

2013-ի սեպտեմբերին նման թռիչքի ժամանակ թուրքական կործանիչը կրակ էր բացել պատահաբար Թուրքիայի օդային տարածքը հատած սիրիական Մի-17 ուղղաթիռի վրա` վայր գցելով այն:

2014 թվականի մարտին Թուրքիան վայր գցեց Սիրիայի ԶՈւ ՄիԳ-23 կործանիչը` մեղադրելով սահմանը խախտելու համար:

Հավելենք, որ պաշտոնական Անկարան աջակցում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ պայքարող ուժերին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *