ՀԱՊԿ անդամ-պետությունների պաշտպանության նախարարներն այսօր Աստանայում կքննարկեն Արագ արձագանքման հավաքական ուժերի՝ ժամանակակից զենքով վերազինման և ՀԱՊԿ շրջանակներում ռազմատեխնիկական համագործակցության կատարելագործմանն ուղղված հարցեր: Այս մասին հայտնել է ՀԱՊԿ մամլո-քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:
«Հանդիպմանը կքննարկվի նաև ՀԱՊԿ անդամ-պետությունների զինված ուժերի համար ռազմական կադրերի պատրաստման համակարգի կատարելագործման հարցը»,- ասել է Զայնետդինովը:
Ակնկալվում է, որ ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կներկայացնի սեպտեմբերին ծրագրված «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժությունների նախապատրաստական ընթացքը:
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ կազմում են՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղըրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը:
Աղբյուր՝ Главы Минобороны ОДКБ обсудят вопросы оснащения КСОР новым оружием
Pingback: Աստանայում անցկացվեց սպառազինության ԿԱԴԵՔՍ-2012 միջազգային ցուցահանդեսը | Ռազմ.info