Նշվել է ռազմաբժշկական ֆակուլտետի կազմավորման 20-րդ տարեդարձը

Հունիսի 6-ին Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանում հանդիսավորությամբ նշվել է ռազմաբժշկական ֆակուլտետի կազմավորման 20-րդ տարեդարձը:

Նշվել է ռազմաբժշկական ֆակուլտետի կազմավորման 20-րդ տարեդարձը

Նշվել է ռազմաբժշկական ֆակուլտետի կազմավորման 20-րդ տարեդարձը

Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, նորաստեղծ «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիայի», համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, պաշտպանության և առողջապահության ոլորտի մի շարք այլ ներկայացուցիչներ:
Երևանի պետական բժշկական համալսարանի` 1994 թվականին կազմավորված ռազմաբժշկական ֆակուլտետը երկար տարիներ զինված ուժերի համար պատրաստել է գիտակ ու հմուտ ռազմական բժիշկներ:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր ելույթում ևս մեկ անգամ արժևորեց բուժծառայողների դերն ինչպես պատերազմի ժամանակ, այնպես էլ խաղաղ պայմաններում:

Ռազմական բժիշկների աշխատանքը կրկնակի պատասխանատու է, քանի որ նրանց վիճակված է բուժօգնություն ցույց տալ հայոց բանակի զինվորին, բարձր պահել նրա մարտական վիճակը:

Դիմելով ռազմաբժշկական ֆակուլտետի սաներին՝ Սեյրան Օհանյանը հորդորեց, որ նրանք արդյունավետ օգտագործեն ուսման տարիների ընձեռած հնարավորությունները, յուրացնեն այն ամենը, ինչ անհրաժեշտ է լինելու գործունեության հետագա տարիներին:

Ռազմաբժշկական ֆակուլտետի կազմավորման 20-րդ տարեդարձի կապակցությամբ ոլորտի մի խումբ ներկայացուցիչների պաշտպանական գերատեսչության ղեկավարը պարգևատրել է գերատեսչական մեդալներով, պատվոգրերով և արժեքավոր նվերներով:

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *