Դոնեցկի շրջանում հունիսի 6-ին ապստամբների հաջողվել է խոցել Ուկրաինայի ռազմաօդային ուժերի ԱՆ-30Բ հետախուզական ինքնաթիռը, որը հավանաբար կատարում էր Սլավյանսկի աերոլուսանկարահանում։ Ըստ նախնական տեղեկությունների, ինքնաթիռը հաջողվել է խոցել զենիթային կայանի միջոցով։ Այս մասին հաղորդում է ռուսաստանյան «Ռիա-Նովոստի» լրատվական գործակալությունը։
Ապստամբները նաև հաղորդել են, որ ինքնաթիռի անձնակազմին հաջողվել է լքել ինքնաթիռը՝ նախքան գետնի հետ բախումը։ Տեղանքում նկատել են նաև ուկրաինական օդուժի 2 ուղղաթիռ, որոնք հավանաբար ուղղարկել են ԱՆ-30Բ-ի անձնակազմը հայտնաբերելու և տարհանելու համար։
Աերոլուսանկարահանման համար նախատեսված ԱՆ-30 հետախուզական ինքնաթիռն իր առաջին թռիչքը կատարել է 1967-ին։ Ինքնաթիռը կարող է զարգացնել մինչև 540կմ/ժ առավելագույն արագություն, թռիչքի առաստաղը 8 300 մետր է։ Անձնակազմը 7 հոգանոց է, որոնցից մեկը լուսանկարահանող օպերատորն է։
Ուկրաինայում ծավալվող իրադարձություններին կարող եք հետևել նաև Ռազմինֆոյի թարմացվող լրահոսի միջոցով։
Pingback: Իրադրությունն Ուկրաինայում. թարմացվող լրահոս. հունիսի 6 | Ռազմ.info
Pingback: Իրադրությունն Ուկրաինայում. թարմացվող լրահոս. հունիսի 7 | Ռազմ.info