Ռազմաշաբաթ. Ադրբեջան. հունիսի 1-7

2014-ի մայիսի կորուստներն ադրբեջանական զինուժում։ Ադրբեջանի ՊՆ պնդմամբ՝ «մարտական կորուստ» Նախիջևանում։ Զինծառայողի ծնողները դժգոհ են ՊՆ-ից։ Հասանովը հանդիպել է ԱՄՆ-ի պաշտոնակցին։ 

Զաքիր Հասանովը հանդիպել է Պենտագոնի ղեկավարին

Զաքիր Հասանովը հանդիպել է Պենտագոնի ղեկավարին

Ռազմինֆոյի՝ բաց աղբյուրների տեղեկությունների վրա հիմնված մշտադիտարկման համաձայն՝ 2014-ի մարտին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում հայտարարվել է 8զոհի և 20 վիրավորի մասին։

Ադրբեջանում պաշտպանության նախարարության զորամասերից մեկում ծագած վիճաբանության ընթացքում պայմանագրային զինծառայող Թուրալ Ալովսեթ օղլու Բայրամովը դանակահարել է իր ծառայակցին՝ պայմանագրային Մեհիր Յաղուբ օղլու Ռուսթամովին։

Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում՝ առաջնագծի հատվածում,  հունիսի 2-ին զոհվել է ժամկետային զինծառայող, 19-ամյա Զաուր Հասանլըն։ Ադրբեջանական կողմի պնդմամբ, զինծառայողը զոհվել է «հայկական գնդակից»։

Ադրբեջանում Աղդամի շրջանի զորամասերից մեկում զինծառայողը կրակել է ծառայակից Զոհրապ Մամեդովի վրա, ինչի հետևանքով վերջինս հոսպիտալացվել է: Բարեկամների պնդմամբ՝ վիրավորի վիճակը ծանր է:

Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող, 2014-ի հունվարին զորակոչված Նուրլան Ալիևի ծնողները դժգոհ են պաշտպանության նախարարությունից և զորամասի հրամանատարական կազմից, որոնք չեն հոգում զինծառայողի համապատասխան բուժումը և թույլ չեն տալիս անգամ, որպեսզի ծնողները նրան տեղափոխեն այլ հիվանդանոց:

-Շահումյանի շրջանին սահմանակից ադրբեջանական Գերանբոյի շրջանում պաշտպանության նախարարության զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող Խազար Մոբիլ օղլու Հասանովն իր BMW մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի արգելապատնեշին։Ինչպես հաղորդում են Ադրբեջանի պետական ճանապարհատրանսպորտային ոստիկանության գլխավոր վարչությունից, ավտովթարի հետևանքով տուժել են վարորդը և ուղևորը՝ զինծառայող Ասքեր Ալիևը։

2014-ի հունիսի 2-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է հերթական ամառային զորակոչի հրամանը

Ադրբեջանի՝ ՌԴ-ի հետ սահմանակից հյուսիսային ու հյուսիսարևմտյան շրջաններում մայիսի 19-25-նն անցկացվել է ՌԴ-ի և Ադրբեջանի իրավապահների համատեղ հակաահաբեկչական գործողություն՝ «Սահման-արգելապատնեշ» պայմանական անվանմամբ։

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը այսօր՝ հունիսի 2-ին, Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, գեներալ Ֆիլիպ Բրիդլավի հրավերով պաշտոնական այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։ Հասանովն այցի ընթացքում երկկողմ հանդիպում է ունեցել Պենտագոնի ղեկավար Չաք Հեյգելի, ինչպես նաև եռակողմ հանդիպում՝ Թուրքիայի և Վրաստանի իր պաշտոնակիցների հետ։

-Օրերս  Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հրամանատարական անձնակազմի հետ անցկացրած խորհրդակցությանը սպաներին հատուկ հանձնարարել է «թշնամու նկատմամբ ավելի դաժան ու ավելի վճռական լինել»: Ադրբեջանի լրագրողների ռազմական հետազոտությունների «Դոկտրինա» կենտրոնի ղեկավար Ջասուր Սումերենլին քննադատել է այս հայտարարությունը:

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստանում

Թուրքիայում

Վրաստանում

One response to “Ռազմաշաբաթ. Ադրբեջան. հունիսի 1-7

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. հունիսի 1-7 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *