Մեկամսյա անհատական դասընթացներ՝ 102-րդ ռազմաբազայի դիպուկահարների համար

Հայաստանում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայում հրաձգային վաշտի դիպուկահարների անհատական պատրաստման մեկամսյա հավաքներ են սկսվել։ Զինծառայողները պատրաստությունն անցնում են բարձրլեռնային ուսումնավարժական Կամխուդ զորավարժարանում։

102-րդ ռազմաբազայի դիպուկահարներից  Նկարը՝ ՌԴ ԶՈւ ՀՌՕ մամուլի ծառայության

102-րդ ռազմաբազայի դիպուկահարներից
Նկարը՝ ՌԴ ԶՈւ ՀՌՕ մամուլի ծառայության

Այս մասին տեղեկացնում է ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։

Վարժանքների ընթացքում զինծառայողները հատուկ կուրս են անցնելու մարտավարության և կրակային պատրաստության համար։ Պարապունքների մեծ մասը նվիրված է լինելու Դրագունովի դիպուկահար հրացանով և Վինտորեզ տեսակի հատուկ դիպուկահար հրացանով անհատական նշանառությանը և թիրախների ընտրությանը։

Նշենք, որ ռազմաբազայի զինծառայողներն ուսումնառության գործնական պարապունքների ժամանակ առաջին անգամ կկիրառեն «Գրոտ» ժամանակակից նավիգատորը։

Հավելենք նաև, որ մասնակիցների ընտրություն է կատարվել շուրջ 3000 զինծառայողների շրջանում, որոնք Հայաստան են եկել տարբեր ռազմական օկրուգներից։ Ընդունումն արվել է մի քանի փուլով, ըստ որի, դիպուկահարի պարապունքների համար ընտրվել են նրանցից 50-ը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի 102-րդ ռազմաբազան տեղակայվել է 1995 թվականին Գյումրիում: Իրականացնում է մարտական հերթապահություն ԱՊՀ ՀՕՊ Միասնական համակարգի շրջանակներում։ Բազան հագեցած է Ս-300Վ զենիթահրթիռային համակարգերով և ՄԻԳ-29 կործանիչներով։ Անձնակազմը բաղկացած է մոտ 5 հազար հոգուց։

One response to “Մեկամսյա անհատական դասընթացներ՝ 102-րդ ռազմաբազայի դիպուկահարների համար

  1. Pingback: Գյումրու ՌԴ ռազմաբազայի զինծառայողները մասնակցում են դիպուկահարների մրցույթին | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *