Շահումյանի շրջանին սահմանակից ադրբեջանական Գերանբոյի շրջանում պաշտպանության նախարարության զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող Խազար Մոբիլ օղլու Հասանովն իր BMW մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի արգելապատնեշին։Ինչպես հաղորդում են Ադրբեջանի պետական ճանապարհատրանսպորտային ոստիկանության գլխավոր վարչությունից, ավտովթարի հետևանքով տուժել են վարորդը և ուղևորը՝ զինծառայող Ասքեր Ալիևը։ Տարբեր աստիճանի վնասվածքներ ստացած զինծառայողներին տեղափոխել են հոսպիտալ։
Ադրբեջանի ՊՆ-ն այս պահի դրությամբ չի մեկնաբանել պատահարը։ Հայտնի է միայն, որ փաստի առնչությամբ ընթանում է հետաքննություն։
Նկատենք, որ հետևելով բաց աղբյուրների տվյալներին՝ կարող ենք արձանագրել՝ 2014-ի հունիսի ամսվա կտրվածքով արդեն հայտնի է ադրբեջանական զինուժում գրանցված 4-րդ վիրավորի մասին։