Զաքիր Հասանովը հանդիպել է Պենտագոնի ղեկավարին

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը մասնակցել է Անվտանգության աջակցության միջազգային ուժերի (ISAF) գործունեությանն աջակցող երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը։

Զաքիր Հասանովը հանդիպել է Պենտագոնի ղեկավարին

Զաքիր Հասանովը հանդիպել է Պենտագոնի ղեկավարին

Ինչպես հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, Հասանովն այցի ընթացքում երկկողմ հանդիպում է ունեցել Պենտագոնի ղեկավար Չաք Հեյգելի, ինչպես նաև եռակողմ հանդիպում՝ Թուրքիայի և Վրաստանի իր պաշտոնակիցների հետ։

Այցն ավարտվել է այսօր՝ հունիսի 5-ին։

Հայտնի նաև, որ ISAF-ին աջակցող երկրների պաշտպանության նախարարների հանդիպման ընթացքում քննարկվել են ISAF-ի գործունեության ներկայիս վիճակն Աֆղանստանում, ISAF-ի գործառույթների աստիճանական փոխանցումն Աֆղանստանի Անվտանգության ազգային ուժերին, 2014-ից հետո ՆԱՏՕ-ի՝ Աֆղանստանի տարածքում նոր առաքելության իրականացման մանրամասները, այդ թվում՝ դրա համար անհրաժեշտ իրավական կարգավիճակը։

Ադրբեջանի զինծառայողները ծառայություն են անցնում Անվտանգության աջակցության միջազգային ուժերի կազմում՝ սկսած 2002-ի նոյեմբերից։ Ներկայումս Ադրբեջանի ԶՈւ 94 զինծառայող պարեկություն է անում Աֆղանստանում՝ թուրքական ռազմաճամբարում՝ հսկելով մայրաքաղաք Քաբուլի հեռուստաաշտարակը, ինչպես նաև ISAF-ի զինանոցը։

Հավելենք, որ Անվտանգության աջակցության միջազգային ուժերը ստեղծվել են ՄԱԿ ԱԽ N1386 բանաձևի շնորհիվ 2001-ի դեկտեմբերի 20-ին։ 2003-ի օգոստոսից ISAF-ի հրամանատարությունը ստանձնել է ՆԱՏՕ-ն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *