Քաթարը կարող է մասնաբաժին գնել թուրքական ընկերությունում, Թուրքիան տեսչական թռիչք կիրականացնի Ռուսաստանում, թուրքական զինուժի անձնակազմի թվի վերաբերյալ նոր տվյալներ, զորավարժություն և այլն.
” Քաթարը փորձում է ձեռք բերել զրահափոխադրիչներ արտադրող թուրքական BMC ընկերության 49 տոկոս մասնաբաժինը։ Քաթարի զինված ուժերի արդյունաբերական հանձնաժողովը (AFIC) պաշտոնապես դիմել է Թուրքիայի մրցակցության խորհրդին (RK)՝ թուրքական «ԷՍ ֆինանսական ներդրումներ» ընկերությունից BMC-ի 49 տոկոս մասնաբաժինը ձեռք բերելու համար։
” Թուրքիայի և Նորվեգիայի տեսուչները «Բաց երկնքի» պայմանագրի շրջանակներում Ռուսաստանի տարածքում դիտարկում կիրականացնեն։ Թուրքիայի և Նորվեգիայի ներկայացուցիչները ռուսաստանյան օդային տարածքում թռիչքներ կիրականացնեն հունիսի 2-6-ը։
” Թուրքիայի զինված ուժերը հրապարակել են հունիսի 1-ի դրությամբ անձնակազմի թվաքանակի վերաբերյալ պաշտոնական տվյալները։ Ըստ այդմ, թուրքական զինուժի ընդհանուր անձնակազմը շուրջ 671 հազար մարդ է։ Մայիսի սկզբի համեմատ թուրքական զինուժի անձնակազմի թվաքանակը կրճատվել է շուրջ 5 հազարով, ինչն արդյունք է ինչպես սպաների և պայմանագրային զինծառայողների, այնպես էլ ժամկետային զինծառայողների թվի կրճատման։
” Թուրքիայի զինված ուժերն ավարտել են Միջերկրական, Էգեյան և Մարմարա ծովերում անցկացված «Սպիտակ փոթորիկ-14» (թուրք.՝ Beyaz Fırtına-14) խոշոր զորավարժությունը։ Թռիչքը կիրականացվի Թուրքիայի զինված ուժերի CN-235 ինքնաթիռը, որը հարմարեցված է նմանատիպ թռիչքների համար։
” Թուրքիայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչն Ամասիայում վայրէջք կատարելիս կողաշրջվել է, օդաչուն վնասվածքներով հոսպիտալացվել է։
Ռազմաշաբաթը նաև
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. հունիսի 1-7 | Ռազմ.info
Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. հունիսի 1-7 | Ռազմ.info