ՀՀ ԱԳՆ-ում ընդունել են Մեծ Բրիտանիայի Պաշտպանական ուսումնասիրությունների Թագավորական քոլեջի ունկնդիրներին

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հունիսի 3-ին ընդունել է Մեծ Բրիտանիայի Պաշտպանական ուսումնասիրությունների Թագավորական քոլեջի (The Royal College of Defence Studies) տարբեր երկրներ ներկայացնող ունկնդիրների պատվիրակությանը։

Ընդունելություն ՀՀ ԱԳՆ-ում

Ընդունելություն ՀՀ ԱԳՆ-ում

Էդվարդ Նալբանդյանը Թագավորական Քոլեջի ունկնդիրներին է ներկայացրել Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, Արցախյան հակամարտության կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը, տարածաշրջանային խնդիրների և դրանց կարգավորման ուղիների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները։

Անդրադարձ է եղել նաև Եվրասիական Միությանը Հայաստանի անդամակցության գործընթացին, Եվրոպական Միության հետ Հայաստանի համագործակցությանը, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *