Թուրքիայում խոշոր զորավարժություն է ավարտվել

Թուրքիայի զինված ուժերն ավարտել են Միջերկրական, Էգեյան և Մարմարա ծովերում անցկացված «Սպիտակ փոթորիկ-14» (թուրք.՝ Beyaz Fırtına-14) խոշոր զորավարժությունը։

Կադրեր «Սպիտակ փոթորիկ» զորավարժությունից

Կադրեր «Սպիտակ փոթորիկ» զորավարժությունից

Ռազմածովային ուժերի համար նախատեսված զորավարժությունը մեկնարկել է մայիսի 20-ին և շարունակվել է մինչ հունիսի 1-ը։ Վարժանքների աշխարհագրությունը բավական լայն է եղել. այն անցկացվել  է Միջերկրական, Էգեյան և Մարմարա ծովերում։

Վարժանքներին մասնակցել են 53 նավ, 17 կատեր, 4 ինքնաթիռ, 13 ուղղաթիռ, ինչպես նաև Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության (MIT) 1 հետախուզական ինքնաթիռ։ Զորավարժության շրջանակներում մայիսի 30-ին անցկացվել են նաև կրակային վարժանքներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *