Հունիսի 1-ին ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն ընդունել է ՀՀ արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին` ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ:
Ողջունելով հյուրերին՝ գեներալ-լեյտենանտ Հակոբյանն անդրադարձել է պաշտպանության բանակի առջև դրված խնդիրներին, հայկական և ադրբեջանական ուժերի ու միջոցների հարաբերակցությանը, խոսել առաջնագծի ամրացման ուղղությամբ իրականացված ինժեներական աշխատանքների, ամրակառույցների ու արգելափակոցների մասին և բազմակողմանի վերլուծության ենթարկել վերջերս հակառակորդի նախաձեռնած հետախուզադիվերսիոն գործողությունները:
Հանդիպման վերջում ՊԲ հրամանատարը պատասխանել է դեսպաններին հետաքրքրող հարցերին և վստահեցրել, որ վերջիններս դիվանագիտական ճակատում կարող են հանգիստ գործել, քանի որ պաշտպանության բանակը իրականացրել և շարունակում է պատվով իրականացնել իր առջև դրված խնդիրները: