Հունիսի 3-ի երեկոյան պաշտոնական այցով Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության նախագահ, արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդիե Բուրկհալտերը:
Այցի շրջանակներում նախատեսվում են Հայաստանի և Շվեյցարիայի նախագահների երկկողմ, ապա պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները, որոնց ավարտին Սերժ Սարգսյանը և Դիդիե Բուրկհալտերը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:
Դիդիե Բուրկհալտերը կայցելի նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի, տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։