Շվեյցարիայի Դաշնային խորհուրդը (կառավարությունը) որոշում է կայացրել Շվեդիայի հետ համառեղ ձեռք բերել 22 JAS-39 «Գրիփեն» կործանիչ: Այս նոր կործանիչները նախատեսված են սպառազինությունում եղած F-5 և «Թայգեր-2» կործանիչները փոխարինելու համար:
Շվեյցարիայի դաշնային պաշտպանության, քաղաքացիական պաշտպանության և սպորտի դեպարտամենտը որոշում է կայացրել ծրագիրի ֆինանսավորման համար հատուկ ֆոնդ ստեղծել, որի ամենամյա ներդրումը կկազմի 300 մլն շվեցարական ֆրանկ (330 մլն դոլար): Այդ գումարը կփոխանցվի պաշտպանության բյուջից:
Շվեյցարիայի կառավարությունը դեռևս 2011 թվականի նոյեմբերի 30-ին է ազգային ՌՕՈւ-ի համար շվեդական «Սաաբ» ընկերության JAS-39 «Գրիփեն» կործանիչները ձեռք բերելու որոշումը կայացրել:
Չնայած բանակցությունները դեռ ավարտված չեն, սակայն Շվեյցարիան նախատեսում է ձեռք բերել 60-80 նոր կործանիչ: Շվեյցարիան ցանկանում է, որպեսզի Շվեդիայի հետ համատեղ արտադրեն և շահագործեն ինքնաթիռները: Ադպիսով այդ որոշումը կհետաձգի կործանիչների առաքումը երկու տարով:
Անկախ նրանից, թե ինչ որոշում կընդունվի, ծախսերը չպետք է գերազանցեն 3,126 մլրդ շվեցարական ֆրանկը (3,444 մլրդ դոլար):
Կործանիչների առաքման ժամկետը հետաձգման պատճառով Դաշնային խորհուրդը խորհրդարանին առաջարկել է 2015 թվականից ռազմական բյուջեն ավելացնել մինչև 4,7 մլրդ շվեցարական ֆրանկ:
Դաշնային խորհուրդը որոշել է «Սաաբ» ընկերության հետ համատեղ վերջնական «Սպառազինության գնման նախագիծը» պետք է ներկայացվի 2012 թվականի հոկտեմբերին: