Արցախի նախագահ Բակո Սահակյանը հունիսի 2-ին այցելել է հարավարևելյան սահմանագիծ և տեղում ծանոթացել պաշտպանական համակարգի ներկա վիճակին:
Բակո Սահակյանն «Արիության համար» և «Մարտական ծառայություն» մեդալներ է հանձնել մի խումբ զինծառայողների` Պաշտպանության բանակի մարտական դիրքերի ուղղությամբ հակառակորդի ոտնձգությունները կասեցնելու և արժանի հակահարված հասցնելու համար:
Բակո Սահակյանն իր խոսքում ընդգծել է, որ այսուհետ էլ կարվի ամեն ինչ հայկական սահմաններն ամուր և անվտանգ պահելու ուղղությամբ:
Սահակյանին ուղեկցել է ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը: