Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում՝ առաջնագծի հատվածում, հունիսի 2-ին զոհվել է ժամկետային զինծառայող, 19-ամյա Զաուր Հասանլըն։ Ադրբեջանական կողմի պնդմամբ, զինծառայողը զոհվել է «հայկական կողմի արձակած գնդակից»։
Հասանլըն զորակոչվել էր զինված ուժեր Թարթառի շրջանից։ Միջադեպի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Նշենք, որ հունիս ամսվա ընթացքում սա Ադրբեջանի զինված ուժերում և պաշտպանական համակարգի այլ կառույցներում մահվան՝ հրապարակված առաջին դեպքն է։
Հիշեցնենք նաև, որ այսօր հայտնի էր դարձել՝ Ադրբեջանի ՊՆ զորամասերից մեկում ծագած վիճաբանության ընթացքում պայմանագրային զինծառայողներից մեկը դանակահարել էր ծառայակցին։
Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. հունիսի 1-7 | Ռազմ.info
Pingback: Ադրբեջանի զինուժի կորուստները 2014-ի մայիսին. Ռազմինֆո | Ռազմ.info