«Ադրբեջանին պետք է սթափեցնող հարված հասցնել». փորձագետ: Օրվա ամփոփում

Ռազմական փորձագետը համոզված է, որ Ադրբեջանին պետք է սթափեցնող հարված հասցնել: Լրատվամիջոցները լուսանկարներ են հրապարակել, որտեղ  երևում են ադրբեջանական դիվերսիայի հետևանքները: Արցախի ՊԲ-ն առաջնագծում շարունակում է պահպանել հրադադարի ռեժիմը:

  • «Պետք է այնպիսի պատասխան հարված հասցնել, որ Ադրբեջանը հասկանա իր քայլերի ճակատագրական լինելու հանգամանքը և սթափվի»,- ասել է ռազմական փորձագետ Արթուր Պետրոսյանը:
  • «Նրանց մոտ հետևյալ տրամաբանությունն է գործում. եթե անգամ ամեն մի հայի դիմաց սպանվի 10 ադրբեջանցի ամեն ինչ արդարացված է: Ահա ադրբեջանական պայքարի լոգիկան»,- անդրադառնալով ադրբեջանական դիվերսիոն խմբի գործունեությանը և դրա հավանական հետևանքներին՝ ասել է ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը:
  • «Դիվանագիտության լեզուն ուրիշ լեզու է, և մենք պետք է հասկանանք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը այդ լեզվով է խոսում»,- անդրադառնալով ԵԱՀԿ դիտորդական խմբի հայտարարությանը՝ ասել է գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը:
  • Բաքուն Արևմուտքին սպառնում է անդամակցել այլ «դաշինքի», եթե ճնշում չգործադրվի Հայաստանի վրա:
  • Հայկական կողմը Տավուշում ԵԱՀԿ առաքելությանը վերահաստատել է, որ պատրաստ է առաջին գծից  հանել դիպուկահարներին, եթե ադրբեջանական կողմը ևս պատրաստ լինի գնալ այդ քայլին:
  • «Արցախի Պաշտպանության բանակն առաջնագծում շարունակում է պահպանել հրադադարի ռեժիմը»,- ի պատասխան ադրբեջանական մամուլում տարածվախ լուրերի, թե «հայերը գնդակոծել են ադրբեջանական գյուղը»՝ ասել է ԼՂ ՊԲ մամլո խոսնակ Սենոր Հասրաթյանը: Իսկ ՀՀ ՊՆ-ն  հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի կորուստների մասին լուրերը:
  • ԱՄՆ-ի Պետդեպարտամենտն այսօր հերքել է օրերս լրատվամիջոցների տարածած լուրը, համաձայն որի` ԱՄՆ-ը զիջումների դիմաց կարող է թույլատրել Իրանին ուրան հարստացնել:
  • Կանադայի բանակում ինքնասպանությունների թիվը վերջին մեկ տարվա ընթացքում աճել է 60%-ով:
  • ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հակաահաբեկչության հարցերով խորհրդականը երկուշաբթի օրը պնդել է, որ անօդաչու սարքերի միջոցով գրոհայիններին սպանելու ԱՄՆ ծրագիրը պաշտպանվում է միջազգային օրենքով:
  • Իրանի պաշտպանական արդյունաբերության նախարարությունը ստացել է Shahed ուղղաթիռների ու Iran-140 ինքնաթիռների ստեղծման արտոնագիրը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *