ԿամԱԶ-ը նոր զրահապատ շասսի է ներկայացրել

Մերձմոսկովյան Բրոննիցի զորավարժարանում անցկացված ցուցահանդեսի ժամանակ ռուսաստանյան «ԿամԱԶ» ընկերությունը ՌԴ պաշտպանության նախարարության ղեկավարությանն է ներկայացրել իր նոր զրահապատ շասսին: «Տորնադո» ընտանիքի մեքենաների նոր տարբերակի լուսանկարը հայտնվել է vpk-news.ru կայքում: Այն ստացել է ԿամԱԶ-6560Մ անվանումը:

Ռուսաստանում ներկայացվել է «Տորնադո» ընտանիքի նոր ԿամԱԶ-6560Մ նոր շասսին

Ռուսաստանում ներկայացվել է «Տորնադո» ընտանիքի նոր ԿամԱԶ-6560Մ նոր շասսին

8×8 ընթացամասով նոր շասսին նախատեսված է ինչպես անձնակազմի ու բեռների տեղափոխման, այնպես էլ կցակազմերի քարշակման համար՝ ճանապարհային ու արտաճանապարհային պայմաններում:

Մեքենայի զանգվածը շուրջ 12 տոննա է, այն կարող է տեղափոխել մինչև 24 տոննա զանգվածով բեռներ ու քարշակել 15 տոննա զանգվածով կցակազմեր կամ հատուկ ռազմական տեխնիկա: Մեքենայի՝ վառելիքով միանգամյա լիցքավորումը բավականացնում է մինչև 1000 կմ երթի համար:

Մեքենան ստեղծվել է ՌԴ զինված ուժերի վերազինման ծրագրի շրջանակում: Նույն ծրագրի շրջանակում նախատեսված է, որ ստեղծվելու է «Տորնադո» ընտանիքի ևս մեկ շասսի, որի վրա կտեղադրվեն «Պանցիր» զենիթահրթիռային համալիրները: Դրանք ներկայում տեղադրված են ինչպես անվավոր, այդ թվում՝ ԿամԱԶ, այնպես էլ թրթուռավոր պլատֆորմների վրա:

Հիշեցնենք, որ մերձմոսկովյան Բրոննիցի զորավարժարանում Ռուսաստանի պաշտպանության նախարարության ղեկավարությանն են ներկայացրել ռուսաստանյան նոր զրահատեխնիկայի մի շարք նմուշներ: Դրանց թվում է եղել նաև նոր հեռակառավարվող մարտական հանգույցով ԲՏՌ-80/ԲՏՌ-82 զրահափոխադրիչը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *