Թուրքիան և Նորվեգիան Ռուսաստանում տեսչական թռիչք կիրականացնեն

Թուրքիայի և Նորվեգիայի տեսուչները «Բաց երկնքի» պայմանագրի շրջանակներում Ռուսաստանի տարածքում  դիտարկում կիրականացնեն։ Թուրքիայի և Նորվեգիայի ներկայացուցիչները ռուսաստանյան օդային տարածքում թռիչքներ կիրականացնեն հունիսի 2-6-ը, տեղեկացնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը։

CN-235. Թուրքիայի ԶՈւ

CN-235. Թուրքիայի ԶՈւ

Թռիչքը կիրականացվի Թուրքիայի զինված ուժերի CN-235 ինքնաթիռը, որը հարմարեցված է նմանատիպ թռիչքների համար։ «Բաց երկնքի մասին» պայմանագիրը ստորագրվել է 1992 թվականի մարտի 24-ին Հելսինկիում ԵԱՀԿ անդամ 27 պետությունների կողմից, ավելի ուշ պայմանագրին միացել են ևս յոթ պետություն։ Պայմանագրի մասնակից երկրների օդային տարածքներում պարբերաբար դիտարկումներ իրականացնելու նպատակով կատարվում են թռիչքներ` զինուժի և սպառազինութայն փոխադարձ վերահսկողության նպատակներով։ Ռուսաստանը վավերացրել է պայմանագիրը 2001 թվականի մայիսին։

One response to “Թուրքիան և Նորվեգիան Ռուսաստանում տեսչական թռիչք կիրականացնեն

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. հունիսի 1-7 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *