Ադրբեջանում զինծառայողը դանակահարել է ծառայակցին

Ադրբեջանում պաշտպանության նախարարության զորամասերից մեկում ծագած վիճաբանության ընթացքում պայմանագրային զինծառայող Թուրալ Ալովսեթ օղլու Բայրամովը դանակահարել է իր ծառայակցին՝ պայմանագրային Մեհիր Յաղուբ օղլու Ռուսթամովին։

Նրան տեղափոխել են զինվորական հոսպիտալ, որտեղ վերջինիս վիճակը բժիշկները գնահատել են բավարար։

Պաշտպանության նախարարությունը տեղեկությունը հաստատել է։ Այս մասին ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը հայտնել է հունիսի 2-ին։

Նշենք, որ հունիս ամսվա ընթացքում սա Ադրբեջանի զինված ուժերում և պաշտպանական համակարգի այլ կառույցներում վիրավորման՝ հայտնի դարձած առաջին դեպքն է։

One response to “Ադրբեջանում զինծառայողը դանակահարել է ծառայակցին

  1. Pingback: Նախիջևանում զոհվել է ադրբեջանցի զինծառայող | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *