Թուրքական զինուժի թիվը նախորդ ամսվա համեմատ կրճատվել է

Թուրքիայի զինված ուժերը հրապարակել են հունիսի 1-ի դրությամբ անձնակազմի թվաքանակի վերաբերյալ պաշտոնական տվյալները։ Ըստ այդմ, թուրքական զինուժի ընդհանուր անձնակազմը շուրջ 671 հազար մարդ է։

Բարբարոս նավախումբը. Թուրքիայի ՌԾՈւ

Թուրքիայի ՌԾՈւ

Մայիսի սկզբի համեմատ թուրքական զինուժի անձնակազմի թվաքանակը կրճատվել է շուրջ 5 հազարով, ինչն արդյունք է ինչպես սպաների և պայմանագրային զինծառայողների, այնպես էլ ժամկետային զինծառայողների թվի կրճատման։

Ըստ Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի տվյալների՝ թուրքական զինուժում գեներալների և ծովակալների թիվը 343 հոգի է, որից 311-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 31-ը՝ ժանդարմերիայում, 1-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։ Մարտի համեմատ գեներալների թիվը փոփոխության չի ենթարկվել։

Սպաների ընդհանուր թիվը 38 940 է, որից 32 486-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 5 851-ը՝ ժանդարմերիայում, 603-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։ Սպաների թիվը նախորդ ամսվա համեմատ պակասել է շուրջ 30-ով։

Կրտսեր հրամանատարական կազմը 95 224 մարդ է, որից 70 474-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 23 361-ը՝ ժանդարմերիայում, 1.389-ը՝ առափնյա անվտանգության ուժերում: Այս ցուցանիշը նույնպես նվազել է շուրջ 200 հոգով։

Պայմանագրային ժանդարմների թիվը 23 407 է, հատուկ պայմանագրային կրտսեր հրամանատարների թիվը` 3157:

Պայմանագրային եֆրեյտորների ընդհանուր թիվը 51 727 մարդ է, որից 41 569-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 9 444-ը՝ ժանդարմերիայում, 714-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։ Պայմանագրային եֆրեյտորների թիվն ավելացել է շուրջ 80 հոգով։

Շարքային կազմի ընդհանուր թիվը 405 143 մարդ է որից 278 057-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 125 596-ը՝ ժանդարմերիայում, 1490-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։ Այսպիսով, մայիսի 1-ի տվյալների համեմատ պակասել է 4000-ով։

Քաղաքացիական ծառայողների թիվը Թուրքիայի ԶՈւ շարքերում 52 910 է, որից 48 451-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 3.538-ը՝ ժանդարմերիայում, 921-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։

Այսպիսով, Թուրքիայի զինված ուժերի ընդհանուր թվաքանակը 670 851 մարդ է, որից զինծառայողները 617 941-ն են, իսկ քաղաքացիական անձինք` 52 910-ը:

Թուրքիայի զինված ուժերում պրոֆեսիոնալ զինծառայողներ են ընդհանուր թվի 34 տոկոսը, ինչը 1 տոկոսային կետով ցածր է մարտի սկզբի ցուցանիշից։ Ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում 35 տոկոսն է պրոֆեսիոնալ հիմունքներով, ժանդարմերիայում` 33 տոկոսը, իսկ առափնյա անվտանգության ուժերում` 65 տոկոսը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *