2014 թվական մայիսի 31-ին ՀՀ արևմտյան սահմանի մարտական հենակետերից մեկում կատարվել է մատուռի օրհնության կարգ: Մատուռի կառուցումը զորամասի հրամանատարության և հոգևոր սպասավորի տնօրինությամբ նախաձեռնել էր կրտսեր սերժանտ Ա. Ստամբուլցյանը:
Շինարարական աշխատանքներին իրենց մասնակցությունն են ունեցել նաև հենակետում ծառայություն կրող բոլոր զինծառայողները:
Զորամիավորման հոգևոր պատասխանատու Տեր Գալուստ քհն. Սահակյանի հանդիսապետությամբ և զորամասի հոգևոր սպասավորներ Տեր Զաքարիա քհն. Անանյանի ու Գագիկ սարկավագ Հակոբյանի մասնակցությամբ օրհնության կարգ կատարվեց:
Մատուռի բացմանը կազմակերպվել էր նաև մատաղ և հյուրասիրություն, տեղեկացնում է ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդության կայքը: