Ռազմաշաբաթ. Թուրքիա. մայիսի 25-31

Թուրքիան Էգեյան ծովի ափին զորավարժություն է սկսել: Թուրքական ընկերությունն Ադրբեջանի սահմանապահների համար զորավարժարան է ստեղծում: Թուրքական «Օթոքարը» ներկայացրել է իր արտադրանքը Ղազախստանում:

Թուրքական Cobra զրահամեքենան ղազախստանյան KADEX-2014 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ

Թուրքական Cobra զրահամեքենան ղազախստանյան KADEX-2014 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ

-Թուրքիայի զինված ուժերը տարբեր զորատեսակներ մայիսի 27-ին սկսել են Efes-2014 (Էֆես-2014) խոշոր զորավարժության ակտիվ փուլը, որը շարունակվել է մինչ մայիսի 29-ը։ Ըստ Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի՝ զորավարժության նպատակն է կատարելագործել տարբեր զորատեսակների համագործակցությունը մարտի ժամանակ։ Զորավարժությանը մասնակցել է 8500 զինծառայող։ Զորավարժության առաջին փուլի ժամանակ անցկացվել են դեսանտի ափ դուրս բերման և ուղղաթիռներից իջեցման վարժանքներ։ Դրանք անցկացվել են Էգեյան ծովի ափամերձ հատվածում։

-Թուրքական Teksav ընկերությունը, որը շուրջ 25 տարի մասնագիտացած է ռազմական նշանակության էլեկտրոնային սարքավորումների, ուղեփակոցների, ծրագրային ապահովման սարքերի, ռադիոհաճախականության նույնականացման համակարգերի, վարժասարքերի ստեղծման ոլորտում, հրաձգային զորավարժարան է ստեղծում Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ակադեմիայի համար: Այս մասին սույն ընկերության գլխավոր տնօրեն Սարդար Աքդուաքը հայտնել է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալության թղթակցին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մեկնարկած KADEX-2014 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ։

-Ղազախստանում անցկացվող KADEX-2014 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ թուրքական Օթոքար (թուրք` Otokar) ընկերությունը ներկայացրել է իր Cobra (Կոբրա) ու Arma (Արմա) զրահամեքենաները: Army Recognition կայքի փոխանցմամբ՝ թուրքական ընկերությունը մտադիր է մեքենաներն առաջարկել Ղազախստանի կառավարությանը:

Ռազմաշաբաթը նաև`

Հայաստանում

Թուրքիայում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *