Ռազմաշաբաթ. Հայաստան. մայիսի 25-31

ՊԲ-ում հակառակորդի գնդակից զոհվել է 2 զինծառայող, 4-ը վիրավորվել են: Դիվերսիան հետ մղած զինծառայողները պարգևատրվել են: Վիրավորների վիճակը կայուն ծանր է: 

Հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի առաջնագծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մայիսի 25-ին հակառակորդի դիպուկահարից զոհվել է փոխգնդապետ Գարիկ Էդիսոնի Բալայանը: 

Մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը` ժամը 02:55-ի սահմաններում,  շփման գծի հարավային ուղղությամբ ադրբեջանական կողմը ձեռնարկել է հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ: Հակառակորդի դեմ ծավալված մերձամարտում զոհվել է ՊԲ զինծառայող, եֆրեյտոր, 1995-ին ծնված Էրիկ Վիլենի Գասպարյանը: Ինչպես հաղորդում է ՊԲ մամուլի ծառայությունը, ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների և, նրանց պատճառելով կորուստներ՝ հետ շպրտել ելման դիրքեր:

Մայիսի 26-ին հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային (Ֆիզուլի) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի արձակած գնդակից աջ ձեռքի շրջանում միջին ծանրության հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1994 թվականի ծնված Աշոտ Ալիկի Գրիգորյանը:

Մայիսի 27-ի վաղ առավոտյան Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է ՀՀ զինված ուժերի զորամասերից մեկը:  Նախարարը շրջել է զորամասի տարածքում, հետևել է զորամասի սպառազինությունների վերանորոգման արտադրամասում ընթացող աշխատանքներին, զրուցել է զորամասի անձնակազմի հետ, ծանոթացել առկա խնդիրներին:

ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից որպես առողջապահական հասարակական կազմակերպություն գրանցվել է «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիան»: Այդ կապակցությամբ մայիսի 29-ին ՀՀ կառավարության ընդունելությունների տանը կայացել է նորաստեղծ հասարակական կազմակերպության հիմնադիր նիստը: 

Մայիսի 29-ը խաղաղապահների միջազգային օրն է:  Տոնի կապակցությամբ մայիսի 29-ին հանդիսավոր միջոցառում է անցկացվել ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադում: Հանդիսավոր միջոցառման ընթացքում խաղաղապահ ստորաբաժանման զինծառայողները հանդես են եկել ցուցադրական վարժանքով:

Ռազմաշաբաթը նաև` 

Ադրբեջանում

Թուրքիայում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *