«Սևերոդվինսկ» սուզանավը ՌԴ նավատորմին կհանձնվի ընթացիկ տարվա հունիսին

885M նախագծի գլխավոր սուզանավը՝ «Սևերոդվինսկը», Ռուսաստանի ռազմածովային ուժերին կհանձնվի ընթացիկ տարվա հունիսի 17-ին։ Նավը փորձարկումներ է անցնում ռազմածովային ուժերում 2013 թվականի դեկտեմբերի 30-ից։

Սևերոդվինսկ  սուզանավը ջուրն իջեցնելիս

Սևերոդվինսկ սուզանավը ջուրն իջեցնելիս

Այս մասին հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով պետական ռազմաարդյունաբերական համակարգի իր աղբյուրին։

Նշենք նաև, որ նույն 885 նախագծի Յասեն (ռուս՝ “Ясень”) բազմանպատակային ատոմային սուզանավն էլ ստանալու է Կրասնոյարսկ անունը։ Նախատեսված է, որ սուզանավի կառուցման աշխատանքները կմեկնարկեն «Սևմաշ» նավաշինանական ընկերությունում ընթացիկ տարվա հուլիսի 19-ին։

Այս սուզանավը սերիական արտադրության երկրորդ սուզանավն է, որ կառուցվում է 885M նախագծի արդիականացման հիման վրա։ Այդ Յասենների վրա նոր սպառազինություն կտեղադրվի։

Յասեն նախագծի բազմանպատակային սուզանավերի հրթիռային սպառազինության կազմում են «Օնիկս» և «Կալիբր» գերձայնային թևավոր հրթիռները։

Նշենք, որ նույն նախագծի Կազան և Նովոսիբիրսկ նավերը դեռևս կառուցման փուլում են։

Հավելենք նաև, որ պատվիրված նավերի թիվը փոփոխվել է։ Սկզբում հայտարարվել է, որ պատվիրվել է շուրջ 30 սուզանավ, այնուհետև թիվը նվազեցվել է մինչև 5-ի։ Այժմ հայտարարվել է մինչև 2020 թվականը 6 սուզանավ շահագործելու մասին։

Սուզանավի երկարությունը 119 մետր է, լայնությունը՝ 13,5 մետր, միջին արագությունը 55 կմ/ժ է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *