ՌԴ-ն չեն ընդգրկել հակահրթիռային պաշտպանության միջազգային համաժողովի մասնակիցների շարքում

10-րդ  ամենամյա հակահրթիռային պաշտպանության միջազգային համաժողովի կազմակերպիչներն օրերս մերժել են ՌԴ-ի մասնակցության հայտը՝ պատճառաբանելով, թե «տարբեր բարդություններ  կարող են երևան գալ, որոնք թույլ չեն տա համապատասխան պայմաններ ստեղծել ՌԴ-ի պատվիրակության համար»։

Այս պատճառաբանությունը պարզապես պատրրվակ է, ինչի մասին շեշտել է նաև ՌԴ արտաքին գերատեսչությունը։ «Ընդգծենք, որ նման քայլը դիտարկում ենք ՌԴ-ի հետ հակահրթիռային պաշտպանության երկխոսության կասեցման շրջանակներում. Հենց այդպիսի քաղաքականություն են վերջին շրջանում վարում թե´ ԱՄՆ-ն, թե´ ՆԱՏՕ-ն ու իր դաշնակիցները։ Հակահրթռիային պաշտպանության թեմայի քննարկումները ռազմական ու քաղաքական հարթակներում արդեն արգելափակել են, հերթը փաստորեն հասել է փորձագիտական և արդյունաբերական հարթակներին։ Այս «ջայլամային մոտեցումը» չի կարող անհանգստություն չհարուցել այն պայմաններում, երբ Եվրոպայում շարունակվում է ՆԱՏՕ-ԱՄՆ հակահրթիռային համակարգերի տեղակայման, որևէ բանով չհիմնավորված գործընթացը։ Դա հանգեցնելու է ռազմավարական հավասարակշռության խախտմանը»”ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության տեքստում։

Հիշեցնենք, որ սույն համաժողովը կայանալու է 2014-ի հունիսի 17-20-ն ընկած ժամանակահատվածում Գերմանիայի Մայնցե քաղաքում։

Հավելենք նաև, որ դեռևս ապրիլի 1-ին ՆԱՏՕ անդամ երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարներն հաստատել էին՝ կասեցնում են ցանկացած տիպի ռազմական համագործակցությունը ՌԴ-ի հետ, սակայն որոշել են ՌԴ-ի հետ փոխառնչությունները դեսպանների ու դիվանագետների մակարդակով պահպանել։ Նման քայլի պատճառը Ղրիմի հանրքավեն էր և դրա անեքսիան։

ՌԴ-ի հարաբերությունները ՆԱՏՕ երկրների հետ լարված են մինչ օրս այդ թվում Ուկրաինայի հարցում Ռուսաստանի դիրքորոշման հետևանքով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *