Սեյրան Օհանյանը պարգևատրել է «Ուզում ես խաղաղություն, պատրաստվիր` պատերազմի» մրցույթի հաղթողներին

Մայիսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչությունում պատվոգրեր և մրցանակներ են հանձնել «Ուզում ես խաղաղություն, պատրաստվիր` պատերազմի» խորագրով շարադրությունների մրցույթի հաղթողներին:

Սեյրան Օհանյանը պարգևատրում է «Ուզում ես խաղաղություն, պատրաստվիր` պատերազմի» խորագրով շարադրությունների մրցույթի հաղթողներին

Սեյրան Օհանյանը պարգևատրում է «Ուզում ես խաղաղություն, պատրաստվիր` պատերազմի» խորագրով շարադրությունների մրցույթի հաղթողներին

Շարադրությունների հանրապետական մրցույթը, որին մասնակցել են Հայաստանի բոլոր մարզերի և մայրաքաղաքի կրթօջախների սաները, հայտարարվել էր զինադադարի 20-ամյակի առթիվ:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, շնորհավորելով շարադրության մրցույթի հաղթողներին, շեշտել է, որ 20 տարի առաջ կնքված հրադադարի պայմանագրից հետո միայն հայոց բանակի պատրաստվածությունն է ապահովում հակառակորդի զսպումը և համապատասխան ուժի չկիրառումը. «Մեր անվտանգության գլխավոր երաշխավորը զինված ուժերն են՝ հայկական բանակը: Սակայն ուժ ասելով մենք նկատի չունենք միայն զինվորին և մեր բանակի սպառազինության մակարդակը: Այսօրվա շարադրության մրցույթը գալիս է ապացուցելու, որ ուժ ասելով մենք պետք է հասկանանք նաև մեր պետության մնացած ոլորտները՝ տնտեսություն, կրթություն, գիտություն, արտաքին քաղաքականություն: Կրթության և գիտության ոլորտի հետ մենք երկարատև համագործակցության փորձ ունենք, մենք կարևորում ենք գիտելիքահեն ներուժի կիրառումը նաև պաշտպանության ոլորտում և վստահ ենք, որ շատ հզոր ուժ է նաև գիտելիքը»,- նշել է Սեյրան Օհանյանը:

Պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ լավագույն ճանաչված 20 շարադրությունների հեղինակներն արժանացել են ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվոգրերի և մրցանակների: Երկու գերատեսչությունների ղեկավարների նախաձեռնությամբ հաղթող աշակարտներն ամռանը եռօրյա հանգիստ կանցկացնեն Արցախում և հնարավորություն կունենան ծանոթանալու Արցախի պատմությանն ու մշակույթին, նաև՝ զինվորների առօրյային:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *