Ադրբեջանի ներքին զորքերի զինծառայողը մահացել է հիվանդության պատճառով

Ադրբեջանի ներքին զորքերի հոսպիտալում ՆԶ զորամասերից մեկի 18-ամյա զինծառայող Մամեդով Սամիգ Սուլթան օղլուն մահացել է հիվանդության հետևանքով։

Ադրբեջանի ներքին զորքերի մամուլի ծառայությունը հաստատել է լուրը՝ հավելելով, որ զինծառայողին օրերս անոթների խցանման ծանր հիվանդության ախտորոշմամբ տեղափոխել էին հոսպիտալ, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։

Հայտնի է, որ զինծառայողը զորակոչվել էր 2014-ի ապրիլին լեզգիաբնակ Գուսարի շրջանից։

Նկատենք, որ հետևելով ադրբեջանական բաց աղբյուրների հաղորդած տվյալներին՝ կարող ենք արձանագրել՝ 2014-ի մայիս ամսվա ընթացքում ադրբեջանական զինուժն ունի 7 զոհ, 20 վիրավոր։

One response to “Ադրբեջանի ներքին զորքերի զինծառայողը մահացել է հիվանդության պատճառով

  1. Pingback: Ադրբեջանի՝ հիվանդությունից մահացած զինծառայողի մահվան առնչությամբ քրեական գործ է հարուցվել | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *