ՌԴ 102-րդ ռազմաբազայում պատրաստվում են ամառային ուսումնական փուլի մեկնարկին

Մայիսի 27-28-ը Հայաստանում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայում ամենօրյա ծառայության ժամանակ անվտանգության ապահովմանը միտված վարժանքներ են իրականացնում։

Հայաստանում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայողները

Հայաստանում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայողները

Այս մասին տեղեկացնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Վարժանքներին ներգրավված է ավելի քան 2.5 հազար զինծառայող, 100 միավոր ռազմական տեխնիկա։ Մեթոդական վարժանքների նպատակն է Գյումրու և Երևանի կայազորի անձնակազմի վերապատրաստումը՝ հետևելով էքստրեմալ պայմաններում անվտանգության պահանջվող պայմաններին։

Վարժանքների ընթացքում զինծառայողները փորձարկել են հրազենային վիրավորման, ինչպես նաև ռազմական տեխնիկայից ստացած վնասվածքների ժամանակ առաջին բուժօգնության տրամադրման ձևերը։

Հավելենք նաև, որ ՌԴ զինված ուժերի հարավային ռազմական օկրուգի ռազմաբժշկական վաշտի մասնագետներն էլ առաջին բժշկական օգնության դասեր են վարելու հրազենային, բեկորային վնասվածքների, հոսանքահարման և թունավորման դեպքերի վերաբերյալ։

Տեղեկացնենք, որ Ռուսաստանի 102-րդ ռազմաբազան տեղակայվել է 1995 թվականին Գյումրիում: Իրականացնում է մարտական հերթապահություն ԱՊՀ ՀՕՊ Միասնական համակարգի շրջանակներում։ Բազան հագեցած է Ս-300Վ զենիթահրթիռային համակարգերով և ՄԻԳ-29 կործանիչներով։ Անձնակազմը բաղկացած է մոտ 5 հազար հոգուց։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *