Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը մայիսի 29-ին պաշտոնական այցով մեկնելու է Թբիլիսի՝ Վրաստանի իր պաշտոնակից Իրակլի Ալասանիայի հրավերով։
Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Այցի ընթացքում ակնկալվում են երկկողմ համագործակցության հեռանկարների քննարկումներ։
Ըստ աղբյուրի՝ այցը շարունակվելու է մինչև մայիսի 30-ը։