Մեր վիրավորների վիճակը բավարար է. Սեյրան Օհանյանն առաջնագծի դեպքերի մասին

Նրանք փորձ են անում խախտել հրադադարը` դիվերսիոն-հետախոզական գործողություններով, ինչը նախօրեին կայացել է առաջնագծում: Դիրքապահները կարողացել են արժանի հակահարված տալ։

Սեյրան Օհանյան

Սեյրան Օհանյան

Այս մասին Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շեշտեց նաև, որ ադրբեջանական կողմն արժանի հակահարված է ստացել` զոհեր և վիրավորներ ունենալով։

«Ցավոք, մենք էլ ենք ունեցել մեկ զոհ և վիրավորներ: Իսկ վիրավորների վիճակը բավարար է: Փառք ու պատիվ բոլոր տղաներին, որ պատրաստ են զոհել իրենց երիտասարդ կյանքը հանուն մեր երկրի անվտանգությանը»,-նշել է Օհանյանը։

Հիշեցնենք, որ մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը` ժամը 02:55-ի սահմաններում, շփման գծի հարավային ուղղությամբ ադրբեջանական կողմը ձեռնարկել է հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ: Հակառակորդի դեմ ծավալված մերձամարտում զոհվել է ՊԲ զինծառայող, եֆրեյտոր, 1995-ին ծնված Էրիկ Վիլենի Գասպարյանը:

Ադրբեջանի ՊՆ-ն հաստատել է այս ուղղության առաջնագծի հատվածում իր ունեցած 2 զոհը, 1 վիրավորը։

Հայտնի են զոհված ադրբեջանցի զինծառայողների անունները՝ 1982-ին ծնված կապիտան Մամեդով Ֆիքրեթ Աքիֆ օղլուն, ադրբեջանական կողմի պնդմամբ՝ «հայ դիպուկահարի գնդակից» սպանված, 1991-ին ծնված ենթասպա Աբիլով Խուդավերդի Ֆարհադ օղլուն։ Ծանր վիրավորվել է 1994-ին ծնված շարքային Միրզազադե Մեհման Դադաշբալա օղլուն։ Առաջին բուժօգնություն ցույց տալուց հետո նրան տեղափոխել են հոսպիտալ, ներկայումս նրա վիճակը ծանր է։

2 responses to “Մեր վիրավորների վիճակը բավարար է. Սեյրան Օհանյանն առաջնագծի դեպքերի մասին

  1. Pingback: Մեր վիրավորների վիճակը բավարար է. Սեյրան Օհանյանն առաջնագծի դեպքերի մասին Ռազմ.info | Armday

  2. Pingback: Դիվերսիայի հետևանքով վիրավորված 4 զինծառայողներից 2-ի վիճակը կայուն ծանր է | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *