Իրանի Իսլամական Հանրապետության Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսին պատկանող, «Անտոնով» մակնիշի ինքնաթիռն այրվել է մայիսի 27-ին Եզդ քաղաքի օդակայանում վայրէջք կատարելիս։
Այս մասին տեղեկացնում է Iran.ru լրատվակայքը։ Ըստ աղբյուրի՝ Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսից հաստատել են լուրը։
Հայտնի է, որ ինքնաթիռը բոցավառվել է ուսումնական թռիչքից հետո։ Որպես միջադեպի նախնական պատճառ նշվում է տեխնիկական անսարքությունը։ Միջադեպի հետևանքով զոհեր ու վիրավորներ չկան։ Ներկա դրությամբ դեպքի վայրում ընթանում է հետաքննություն։
Նկատենք, որ ինքնաթիռի մակնիշի մասին հստակ տեղեկություն չի հաղորդվում։ Այն ամենայն հավանակությամբ Ան-74Տ-200 էր կամ Ան-74ՏԿ-200։