Հայկական ՀՕՊ ուժերը ցանկացած խախտմանը կարձագանքեն համարժեքորեն. ՊԲ

Ադրբեջանական լրատվակայքերը, հղում կատարելով Ֆիզուլու ուղղության առաջնագծի հատվածից ստացած տեղեկություններին, հաղորդում են, թե «Ադրբեջանի ռազմաօդային ուժերը շփման գծի օդային տարածքում պարբերաբար օդ են բարձրացնում կործանիչներ»։

Ռազմինֆոն սույն տեղեկության վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով դիմեց Պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանին։ Նա շեշտեց. «Պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության ուժերը վստահորեն վերահսկում են իրավիճակն առաջնագծում։ ՀՕՊ ստորաբաժանումները պատրաստ են ցանկացած խախտմանը տալ համարժեք պատասխան»։

Հիշեցնենք, որ մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը Ֆիզուլու ուղղության առաջնագծում իրավիճակը լարված է եղել։ Մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը` ժամը 02:55-ի սահմաններում, շփման գծի հարավային ուղղությամբ ադրբեջանական կողմը ձեռնարկել է հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ: Հակառակորդի դեմ ծավալված մերձամարտում զոհվել է ՊԲ զինծառայող, եֆրեյտոր, 1995-ին ծնված Էրիկ Վիլենի Գասպարյանը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն հաստատել է այս ուղղության առաջնագծի հատվածում իր ունեցած 2 զոհը, 1 վիրավորը։

Հայտնի են զոհված ադրբեջանցի զինծառայողների անունները՝ 1982-ին ծնված կապիտան Մամեդով ՖիքրեթԱքիֆ օղլուն, ադրբեջանական կողմի պնդմամբ՝ «հայ դիպուկահարի գնդակից» սպանված, 1991-ին ծնված ենթասպա Աբիլով Խուդավերդի Ֆարհադ օղլուն։ Ծանր վիրավորվել է 1994-ին ծնված շարքային Միրզազադե Մեհման Դադաշբալա օղլուն։ Առաջին բուժօգնություն ցույց տալուց հետո նրան տեղափոխել են հոսպիտալ, ներկայումս նրա վիճակը ծանր է։

One response to “Հայկական ՀՕՊ ուժերը ցանկացած խախտմանը կարձագանքեն համարժեքորեն. ՊԲ

  1. Pingback: Ադրբեջանն առաջնագծում զորավարժություններ է անցկացնում (ֆոտո) | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *