Հակառակորդի դիվերսիան հետ մղելիս ՊԲ զինծառայող է զոհվել

Մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը` ժամը 02:55-ի սահմաններում,  շփման գծի հարավային ուղղությամբ ադրբեջանական կողմը ձեռնարկել է հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ: Հակառակորդի դեմ ծավալված մերձամարտում զոհվել է ՊԲ զինծառայող, եֆրեյտոր, 1995-ին ծնված Էրիկ Վիլենի Գասպարյանը:
Ինչպես հաղորդում է ՊԲ մամուլի ծառայությունը, ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների և, նրանց պատճառելով կորուստներ՝ հետ շպրտել ելման դիրքեր:

Դիվերսիոն հետախուզական գործողության այլ մանրամասները ճշտվում են:

Ներկա դրությամբ շփման գծի ողջ երկայնքով ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են  իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն հաստատել է այս ուղղության առաջնագծի հատվածում իր ունեցած 2 զոհը, 1 վիրավորը։

Հայտնի են զոհված զինծառայողների անունները՝ 1982-ին ծնված կապիտան Մամեդով Ֆիքրեթ Աքիֆ օղլուն, ադրբեջանական կողմի պնդմամբ՝ «հայ դիպուկահարի գնդակից» սպանված, 1991-ին ծնված ենթասպա Աբիլով Խուդավերդի Ֆարհադ օղլուն։ Ծանր վիրավորվել է 1994-ին ծնված շարքային Միրզազադե Մեհման Դադաշբալա օղլուն։ Առաջին բուժօգնություն ցույց տալուց հետո նրան տեղափոխել են հոսպիտալ, ներկայումս նրա վիճակը ծանր է։

4 responses to “Հակառակորդի դիվերսիան հետ մղելիս ՊԲ զինծառայող է զոհվել

  1. Pingback: Ադրբեջանն առաջնագծում ունի 2 զոհ, 1 վիրավոր | Ռազմ.info

  2. Pingback: Հայկական ՀՕՊ ուժերը ցանկացած խախտմանը կարձագանքեն համարժեքորեն. ՊԲ | Ռազմ.info

  3. Pingback: Ադրբեջանի ՊՆ-ն սեփական գործելաոճը վերագրում է հայկական կողմին | Ռազմ.info

  4. Pingback: Պարգևատրվել է Մայիսի 28-ին հակառակորդի դիվերսիան կասեցրած զինծառայողը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *