Ադրբեջանի ռազմածովային ուժերի նավաստիներից մեկը՝ Թեբրիզ Մեհման օղլու Ահմեդովը, այսօր՝ մայիսի 27-ին, անվտանգության կանոնների խախտման հետևանքով, հոսանքահարվել է:
Տեղեկությունը հաստատել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը՝ հավելելով, որ առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո նավաստուն տեղափոխել են ԶՈւ գլխավոր կլինիկական հոսպիտալ:
Ներկա դրությամբ վերջինիս առողջական վիճակը գնահատվում է կայուն:
Հայտնի է նաև, որ Ահմեդովը զորակոչվել էր Սաաթլիի շրջանից:
Նկատենք, որ հետևելով ադրբեջանական բաց աղբյուրներից հավաքագրած տվյալներին՝ ադրբեջանական զինուժը 2014-ի մայիս ամսվա ընթացքում ունի 4 զոհ, 20 վիրավոր:
Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. մայիսի 25-31 | Ռազմ.info