ԿԺԴՀ-ն այս շաբաթ կարող է երրորդ ատոմային փորձարկումն անցկացնել

Կորեայի ժողովրդադեմոկրատական հանարապետությունն այս շաբաթ կարող է ատոմային երրորդ փորձարկումն իրականցնել: «Կիոդո» գործակալության տվյալներով, ԱՄՆ իշխանությունը նման տեղեկություն է փոխանցել Հարավային Կորեայի իշխանությանը: Դիտորդների խոսքերով, Փհենյանը կարող է ունենալ մեկ տասնյակի չափ ատոմային լիցք, որոնցից մեկն արդեն այս շաբաթ կարող է պայթեցվել: 

Նախորդ շաբաթ Հվ. Կորեայի ՊՆ-ն հայտարարել էր, որ ԿԺԴՀ-ն պատրաստ է նոր ատոմային փորձարկման. «Այս պահին պետք է միայն քաղաքական որոշումի կայացվի»: Նոր ատոմային պայթյունը կարող է իրականացվել Պունգէ-նի զորավարժարանում, որտեղ 2006 և 2009թթ. իրականցվել է երկու ստորգետնյա փորձարկում:

Իսկ Associated Press-ի փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի հրթիռային մասնագետները նշում են, որ ԿԺԴՀ-ում Կիմ Իր Սենի 100-ամյակին նվիրված զորահանդեսի ժամանակ ցուցադրված Միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը պարզապես մուլյաժ է եղել, իսկ հրթիռն իր ձևով այնպիսին է, որ չի կարող թռչել:  Իսկ գերմանացի փորձագետները նշել են, որ Հս. Կորեան հեռու է միջմայրցամաքային հրթիռ ստեղծելու հնարավորությունից , որն ի զորու կլինի ատոմային լիցք տեղափոխել, իսկ զորահանդեսը «բեմադրված շոու» են անվանել:

Փորձագետները հիշեցրել են, որ 1998թ-ից մինչ օրս Հս. Կորեան 4 ատոմակիր հրթիռի փորձարկում է իրականացրել  և բոլորն էլ անհաջողության են մատնվել:

Աղբյուր՝

Баллистические ракеты, продемонстрированные на параде в КНДР, являются ненастоящими ” военные эксперты 

КНДР может провести третье ядерное испытание уже на этой неделе

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *