Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Մեհման Միրզազադեն Ֆիզուլու ուղղության առաջնագծում այսօր՝ մայիսի 27-ին, վիրավորվել է «հայ դիպուկահարի արձակած գնդակից»:
Այս մասին հաղորդում է արդբեջանական ANSPress լրատվական գործակալությունը: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այս պահի դրությամբ տեղեկությունը չի մեկնաբանել:
Աղբյուրի տվյալներով՝ զինծառայողը զորակոչվել է Ադրբեջանի թալիշաբնակ Լենքորանի շրջանից: Նրան տեղափոխել են հոսպիտալ:
Նկատենք, որ հետևելով ադրբեջանական բաց աղբյուրներից հավաքագրած տվյալներին՝ ադրբեջանական զինուժը 2014-ի մայիս ամսվա ընթացքում ունի 4 զոհ, 19 վիրավոր:
Pingback: Ադրբեջանի ԶՈւ-ն առաջնագծում վիրավոր ունի Raz.info | Armday
Pingback: Ադրբեջանն առաջնագծում ունի 2 զոհ, 1 վիրավոր | Ռազմ.info