Վրաստանում վերափոխել են ԲՌԴՄ-2 մեքենան

Մայիսի 26-ին Վրաստանի անկախության տոնի առթիվ մայրաքաղաք Թբիլիսիում կազմակերպված տոնակատարություններից մեկի ժամանակ ցուցադրվել է «Դելտա» Պետական գիտատեխնիկական կենտրոնի նոր մշակումներից մեկը ՝զրահափոխադրիչ, որը վերափոխվել է պարեկային հետախուզական զրահապատ մեքենայից։

Վերափոխված զրահափոխադրիչը

Վերափոխված զրահափոխադրիչը

Ռազմական գիտահետազոտական կենտրոնի ղեկավարի խոսքերով, ընդհանուր առմամբ բարձրացել է զրահափոխադրիչի պաշտպանվածության աստիճանը՝ շնորհիվ նոր զրահի։

Լուսանկարների ուսումնասիրությունից կարելի է նկատել, որ վերափոխված զրահափոխադրիչի կողային մասերոմ ավելացել են դռներ, ականային պայթյուններից պաշտպանվածությունը բարձրացնելու նպատալով հատակը դարձել է V-աձև։ Հանվել են ջրային արգելքների հաղթահարման հարմարանքները, իսկ բենզինով աշխատող շարժիչը փոխարինվել է դիզելայինով։

Նշենք սակայն, որ հասկանալի չէ, թե Դելտա կենտրոնի մասնագետներն ինչ նպատակով են վերափոխել այս մեքենան։ Որպես զրահափոխադրիչ այն բավական թերի է, եթե հաշվի առնենք, որ կարող է տեղափոխել ընդամենը 2 դեսանտային։ Բացի այդ, նույն այս կենտրոնն ունի ավելի հաջող մշակման զրահափոխադրիչներ, իսկ այս մեկի մշակման գլխավոր նպատակը հավանաբար 23 մմ-անոց հրանոթով օժտված մարտական մոդուլի տեղադրման համար մեքենայի ստեղծումն է։

Նշենք, որ այս տրամաչափի հրանոթ մինչ այդ տեղադրվել էր միայն վրաստանյան Լազիկա ՀՄՄ-ի վրա (հետևակի մարտական մեքենա)։

Նոր զրահափոխադրիչի մարտավարատեխնիկական տվյալները.

• Շարժիչի հզորությունը՝ 160 ձիաուժ (մինչև վերափոխումը՝ 140)
• Փոխանցման մեխանիկական տուփ
• 4×4 քարշակ անիվներ
• Մեկ լիցքավորումով երթ՝ 500կմ
• Անձնակազմ՝ 3 հոգի
• Դեսանտ՝ 2 հոգի

Սպառազինությունում զրահափոխադրիչն ունի 23 մմ-անոց հրանոթ և 7.62 մմ-անոց գնդացիր։

Վերափոխված զրահափոխադրիչը

Վերափոխված զրահափոխադրիչը

БРДМ-2 պարեկային հետախուզական մեքենա

БРДМ-2 պարեկային հետախուզական մեքենա

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *