Հայաստանում տեղակայված ՌԴ հարավային ռազմական օկրուգի 102-րդ ռազմաբազայի օդաչուներն Էրեբունի ռազմական օդանավակայանում վերսկսել են թռիչքների ամառային փուլը։ Թռիչքներ իրականացնելու են արդիականացված ՄիԳ-29 կործանիչներով:
Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Օդաչուները թռչելու են ցերեկային, ինչպես նաև հետախուզություն են իրականացնելու եղանակային տարբեր պայմաններում, բացի այդ փորձարկելու են կարճ տարածությունում արագություն բացելու և լեռնային պայմաններում վայրէջք կատարելու հմտություններ։
Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ եզրափակիչ փուլում, որը նախատեսված է ընթացիկ տարվա սեպտեմբերին, ավիացիոն խումբը մոտոհրաձգային զորամիավորումների հետ համատեղ վարժանքներ կիրականացնի Հայաստանի բարձրլեռնային Կամխուդ, Ալագյազ և Հանրապետության ամենամեծ Բաղրամյան զորավարժարաններում։